Իտալական մամուլը քննադատում է Ռոմելու Լուկակուին «Յուվենտուսի» դեմ խաղից հետո

Շաբաթ օրը Իտալիայի առաջնությունում կայացավ «Յուվենտուսի» և «Նապոլիի» միջև հինգերորդ տուրի հանդիպումը, որի արդյունքում գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց: Ապենինյան մամուլը տպավորված չէր, թե ինչպես է Անտոնիո Կոնտեի ֆավորիտ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն այս խաղն անցկացնում։ Նա թերթերից ոչ լավագույն գնահատականներն է ստացել։

– Բրեմերը փակեց Լուկակուին և թույլ չտվեց հարվածել դարպասին: Ոչ մի հարված: Գնահատականը՝ 4,5 է, Corriere dello Sport-ը գնահատել է Լուկակուին։

– Եթե Վլահովիչը լաց է լինում, ապա Լուկակուն հեկեկում է: 72 րոպեների ընթացքում նա 18 անգամ դիպել է գնդակին ու երբեք չի հարվածել։ Գնահատականը՝ 5։

Հաջորդ տուրում «Նապոլին» կխաղա «Մոդենայի» հետ։