Ջուդ Բելինգհեմը կոպիտ է արձագանքել «Էսպանյոլի» հետ հանդիպման գլխավոր մրցավարին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կոպիտ է արձագանքել «Էսպանյոլի» հետ հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոյից ստացած զգուշացմանը։

Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում. Ջուդ Բելինգհեմը դեղին քարտ ստացավ խախտումից բողոքելու համար: Նա վիճաբանության մեջ է մտել մրցակցի ֆուտբոլիստի հետ, ապա ոտքի կանգնել ու սկսել բողոքել մրցավարից, ով չվարանեց շրջվել ու դեղին քարտ ցույց տալ նրան։ Անգլիացին բղավելով նրան պատասխանել է։

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր 4։1 հաշվով։ Բելինգհեմը չխաղաց ամբողջ հանդիպումը, նա փոխարինվեց երկրորդ խաղակեսում։ Բրիտանացին ուսի վնասվածք է ստացել։