«Նոան» սկսում է հավատարմագրումը «Մլադա Բոլեսլավի» դեմ խաղի համար

«Նոա» ՖԱ-ն սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը Կոնֆերենցիաների Լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի՝ չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ տնային խաղի համար։

«Հանդիպմանը հավատարմագրվելու համար հայտերը պետք է ուղարկել press@fcnoah.club էլ․ հասցեին՝ նշելով անուն-ազգանուն, լրատվամիջոցի անվանում։

Հայտերը կարող եք ուղարկել մինչև սեպտեմբերի 30-ը` ժամը 18։00։ Հավատարմագրման հայտերի հաստատումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչները կստանան հաղորդագրություն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ», – նշված է հայտարարության մեջ։

Կոնֆերենցիաների Լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի «Նոա» – «Մլադա Բոլեսլավ» խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կսկսվի 20։45-ին։