Էդուարդ Սպերցյան. «Մենք հաղթեցինք բնավորության շնորհիվ»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսականմ Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Ակրոնի» նկատմամբ արտագնա հաղթանակի մասին։

«Մենք հաղթեցինք բնավորության շնորհիվ։ Ամենակարեւորն այն է, որ տրամադրության պակաս չկար, ինչը կարող էր լինել նման խաղում։ Նման հաղթանակները վստահություն են տալիս։ Սրանք կարևոր են, մենք շարունակում ենք առաջ շարժվել»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Match TV- ն։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է կրասնոդարյան թիմի հաղթանակով՝ 5։2 հաշվով։ Սպերցյանը դուբլ ձևակերպեց։

9 տուրից հետո Մուրադ Մուսաևի թիմը վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է ՌՊԼ-ի աղյուսակի երկրորդ հորիզոնականը։