Սիմոնե Ինձագի․ «Լաուտարո Մարտինեսի հետ խնդիրներ չկան»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին միլանյան դերբիից առաջ խոսել է հարձակվող Լաուտարո Մարտինեսի վիճակի մասին։

Կիրակնօրյա կարևոր հանդիպման նախօրեին «ներաձուրիի» ավագի մարզավիճակը հատուկ հարցեր է առաջացնում՝ արգենտինացին այս մրցաշրջանում դեռ գոլ չի խփել, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների Լիգայի վերջին խաղում նա խաղադաշտ դուրս եկավ միայն 66-րդ րոպեին։

«Լաուտարոյի հետ խնդիրներ չկան։ Նա մեր ավագն է, մի ամբողջ տարի անդադար խաղաց։ Նա հիմա քրտնաջան աշխատում է պատրաստ լինելու համար և երեկ հիանալի մարզում է անցկացրել: Նա անպայման կխաղա առաջին րոպեներից, եթե լավ լինի»,- Սիմոնե Ինձագիի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին։

«Ինտեր» – «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: