Թոփ 5 լիգաների միայն երկու թիմեր են ավելի վատ իրացնում իրենց հնարավորությունները, քան «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» դժվարանում է մրցաշրջանի սկզբում գոլային պահերը իրացնել:

Շաբաթ օրը կայացած Պրեմիեր Լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (0:0) Էրիկ տեն Հագի թիմը չկարողացավ երեք միավոր վաստակել, թեև ուներ բավականաչափ գոլային հնարավորություններ։ Ըստ WhoScored-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս ունի երրորդ ամենացածր ընդհանուր xG-ը (ակնկալվող գոլերը) խփած գոլերի համեմատ լավագույն հինգ լիգաների բոլոր թիմերի միջև:

9,86 xG-ով «կարմիր սատանաները» խփել են ընդամենը 5 գոլ։ Միայն «Սաութհեմփթոնը» (2 գոլ՝ 8,18 xG-ից) և «Կալյարին» (1 գոլ՝ 8,38 xG-ից) են քիչ արդյունավետ իրենց հնարավորությունները օգտագործելիս: