Կիլիան Մբապպեն վատագույնն է Եվրոպայում այս ցուցանիշով

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն դեռ այնքան էլ արդյունավետ չէ գոլային պահերը իրացնելու հարցում։

Աստղային ֆրանսիացին Լա Լիգայի վեց խաղում խփեց չորս գոլ, որոնցից երեքը՝ 11-մետրանոց հարվածից։ Ըստ WhoScored-ի՝ Մբապպեն այս մրցաշրջանում թոփ-ջ առաջնությունների բոլոր ֆուտբոլիստներից ունի գոլերի ամենավատ տարբերությունը և xG (ակնկալվող գոլերը)՝ չհաշված 11-մետրանոցները:

Խաղից 3,96 xG-ով (սա, ի դեպ, երրորդ ամենաբարձր արդյունքն է Օլի Ուոթկինսից և Ռոբերտ Լևանդովսկուց հետո) հարձակվողը միայն մեկ անգամ է գոլ խփել։ Երկրորդ վատագույն ցուցանիշն ունի Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Սամուել Լինոն՝ առանց գոլի 2,03 xG-ով: Հաջորդը Աբդե Էզազուլին («Բետիս»), Բրունու Ֆերնանդեշն («Մանչեսթեր Յունայթեդ») և Օլի Ուոտկինսն են («Ասթոն Վիլա»):