Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան Լա Լիգայում 21-րդ դարի ակումբային հակառեկորդ է սահմանել։ Հիշեցնենք, որ նա ինքնագոլի հեղինակ էր դարձել «Էսպանյոլի» հետ խաղում (4:1):
Opta վիճակագրական հրապարակման համաձայն՝ Կուրտուան այս դարում մադրիդցիների առաջին դարպասապահն է, ով ինքնագոլ է խփել:
Հիշեցնենք, որ «Էսպանյոլը» առաջ է անցել 54-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի ինքնագոլի շնորհիվ։ Չորս րոպե անց պաշտպան Դանիել Կարվախալը հավասարեցրեց հաշիվը։ 75-րդ րոպեին բրազիլացի Ռոդրիգոն առաջ մղեց դաշտի տերերին։ 78-րդ րոպեին վինգեր Վինիսիուս Ժունիորը երրորդ գոլը խփեց «Էսպանյոլի» դարպասը։ 90-րդ րոպեին «Ռեալը» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն իրացրեց Կիլիան Մբապպեն։