«Ռեալը» այս ցուցանիշով զիջում է միայն «Բարսելոնային»

Միայն «Բարսելոնան» Լա Լիգայում ավելի շատ հանդիպում է անցկացրել առանց պարտության, քան «Ռեալը»:

«Էսպանյոլի» դեմ 4։1 հաշվով տարած հաղթանակից հետո մադրիդցիների շարքն այժմ կազմում է 38 խաղ։ Կառլո Անչելոտտիի թիմը հավասարվեց «Սոսյեդադին», որը այդքան շատ չէր պարտվել 1979–80-ից ի վեր։

Առջևում է միայն «Բարսելոնան», որը 43 խաղում չի պարտվել 2017-ից 2018 թվականներին:

Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալի» վերջին պարտությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին է։ Հաջորդ տուրում նա կհանդիպի «Ալավեսի» հետ։