«Ռեալը» 1951 թվականից ի վեր առաջին անգամ նման ցուցանիշի հասավ

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթել է «Էսպանյոլին» Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (4:1):

Մադրիդցիների կազմում գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապպեն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

Այսպիսով, «Ռեալը» Իսպանիայի առաջնության 6 տուրերում 5 11-մետրանոց է իրացրել։ Նման բան չի եղել 1951 թվականից ի վեր։