Քոուլ Պալմերը տպավորիչ ցուցանիշ ունի Պրեմիեր Լիգայի արտագնա խաղերում

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի վինգեր Քոուլ Պալմերը տպավորիչ ցուցանիշ ունի Պրեմիեր Լիգայի արտագնա խաղերում:

Opta վիճակագրական ռեսուրսը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2024 թվականին Անգլիայի առաջնությունում անցկացրած արտագնա խաղերում դարձել է երեք գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ցուցանիշով Պրեմիեր Լիգայում զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին, որն ընթացիկ տարվա արտագնա խաղերում 12 միավոր ունի «գոլ+ասիստ» համակարգով:

Հիշեցնենք, որ Պալմերը քիչ առաջ գոլ էր խփել «Վեսթ Հեմի» դեմ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում (3-0):