Մարկ-Անդրե տեր Շտեգենը փակել է սոց․ ցանցում իր վերջին հրապարակման մեկնաբանությունները

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը փակել է սոց․ ցանցում իր վերջին հրապարակման մեկնաբանությունների բաժինը՝ քննադատական տարափի պատճառով:

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Մոնակոյի» դեմ խաղում գերմանացի դարպասապահը ռիսկային փոխանցում էր կատարել կիսապաշտպան Էրիկ Գարսիային: Գնդակը խլվել էր մրցակցի կողմից, ինչի հետևանքով Գարսիան խախտել էր կանոնները և նրան հեռացրել էին խաղադաշտից։

Չեմպիոնների լիգայի հաջորդ տուրում «Բարսելոնան» կհանդիպի «Յանգ Բոյզին»։ Խաղը կկայանա հոկտեմբերի 1-ին։