PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց «Բորնմութին»

Անգլիական Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի տնային խաղում «Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Բորնմութի» նկատմամբ (3:0)։

Հյուրերի դարպասը երկու գոլ խփեց Լուիս Դիասը։ Դարվին Նունյեսը ևս մեկ գոլ խփեց։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նյուքասլը» հյուրընկալվելիս պարտվեց «Ֆուլհեմին» (1:3): Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Ռաուլ Խիմենեսը, Էմիլ Սմիթ-Ռոուն և Ռայան Նելսոնը: «Կաչաղակների» միակ գոլը խփեց Հարվի Բարնսը։