«Բավարիայի» 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածքի պատճառով ստիպված է եղել դադարեցնել տաքացումը Բրեմենի «Վերդերի» հետ Գերմանիայի Բունդեսլիգայի 4-րդ տուրի խաղից առաջ։ Այս մասին Bayern & Germany-ն տեղեկացնում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի՝ Նոյերը վնասել է ազդրը։ 38-ամյա ֆուտբոլիստի առողջությունը վտանգելու համար մյունխենյան ակումբի մարզչական շտաբը որոշել է առաջին րոպեներից խաղադաշտ մտցնել պահեստային դարպասապահ Սվեն Ուլրայխին։
Այս մրցաշրջանում Նոյերը բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցից երեքում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։