Սերխիո Ռամոսի տեղափոխությունը մեքսիկական ակումբ ձախողվեց

Պաշտպան Սերխիո Ռամոսը, ով հայտնի է Մադրիդի «Ռեալում» և ՊՍԺ-ում իր ելույթներով, չի տեղափոխվի «Մոնտերեյ»։ Ինչպես հայտնում է Todofichajes պորտալի էջերը, կողմերը բանակցություններ էին վարում, սակայն մեքսիկական ակումբը այլ ֆուտբոլիստի  գտավ։ Այս առումով գործարքը քիչ հավանական է։

Աստղային պաշտպանի ապագան հարցականի տակ է։ Սերխիոն հնարավորություն ունի կարիերան շարունակել MLS-ում։ Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Սան Դիեգո» ակումբը։

38-ամյա պաշտպանը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Սևիլիայում»: Ռամոսը Լա Լիգայում անցկացրել է 28 հանդիպում, խփել 3 գոլ, ստացել 7 դեղին քարտ և 1 անգամ հեռացվել խաղադաշտից։ Նա այժմ ազատ գործակալ է։