Ջեյդոն Սանչոն «Չելսիի» կազմում անցկացրած երկու խաղում երկու գոլային փոխանցում է կատարել։
24-ամյա անգլիացի վինգերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Չելսի» ՝ 25 միլիոն ֆունտ ստեռլինգով պարտադիր գնման պայմանով։
Սեպտեմբերի 14-ին Սանչոն «Բորնմութի» հետ խաղում (1:0) գոլային փոխանցում կատարեց Քրիստոֆեր Նկունկուին, իսկ այսօր օգնեց Նիկոլաս Ջեքսոնին գոլ խփել «Վեսթ Հեմի» դեմ խաղում (3:0):