Ստեֆանո Պիոլի. «Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում է Լիոնել Մեսսիին»

«Ալ-Նասրի» նոր մարզիչ Ստեֆանո Պիոլին բացատրել է, թե ինչու է կարծում, որ Կրիշտիանու Ռոնալդուն ավելի լավն է, քան Լիոնել Մեսսին:

«Կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցում է Լիոնել Մեսսիին, նա ավելի շատ գոլեր է խփել, քան խաղացել է»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ուրբաթ օրը, սեպտեմբերի 20-ին, Պիոլին հաղթեց իր առաջին խաղում որպես «Ալ-Նասրի» մարզիչ: Սաուդյան Արաբիայի առաջնությունում նա 3։0 հաշվով հաղթեց «Ալ-Իթթիֆակին», իսկ Ռոնալդուն խփեց իր կարիերայի 902-րդ գոլը։