Հանսի Ֆլիկ. «Հանդիպումների քանակը պետք է կրճատվի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը միացել է ֆուտբոլային հագեցած օրացույցից դժգոհողներին։

Որոշ ֆուտբոլիստներ մինչև հաջորդ ամառվա ավարտը կանցկացնեն ավելի քան 70 պաշտոնական հանդիպում, և դա անհանգստություն է առաջացրել հասարակության շրջանում։ Չեմպիոնների Լիգայի երկու լրացուցիչ խաղերը, ինչպես նաև հոկտեմբերին և նոյեմբերին միջազգային ընդմիջումները մեծացրել են ֆուտբոլիստների հնարավոր գերծանրաբեռնվածությունը:

«ՖԻՖԱ-ն պետք է հոգ տանի ֆուտբոլիստների մասին։ Մենք բոլորս ցանկանում ենք ավելի լավ մարզավիճակում տեսնել նրանց, և այդ պատճառով ես կարծում եմ, որ հանդիպումների քանակը պետք է կրճատվի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։