Էդուարդ Սպերցյանը կրկին դուբլ ձևակերպեց ու օգնեց «Կրասնոդարին» հաղթանակի հասնել 🎥

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել ռուսական Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում։

«Ակրոնի» դեմ մրցավեճում 24-ամյա կիսապաշտպանը 29-րդ և 59-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ օգնեց իր թիմին հաղթել 5։2 հաշվով։

Էդուարդ Սպերցյանը երկրորդ դուբլը ձևակերպեց այս մրցաշրջանում։ Սպերցյանը խփեց 5-րդ գոլը ռուսական Պրեմիեր Լիգայում։