Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Խաբի Ալոնսոյին «Բայերում»

«Բայերը» կարող է հրավիրել «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլին, եթե թիմի ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն հեռանա ակումբից։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ալոնսոն «Բայերի» հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Բունդեսլիգայի երեք տուրից հետո լևերկուզենյան ակումբը վեց միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը:

Ռաուլը կարիերան ավարտեց 2015 թվականին։ Իսպանացի հարձակվողը ամենամեծ համբավը ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» կազմում իր ելույթների շնորհիվ, որի մարզաշապիկով 741 խաղում խփել է 323 գոլ։