«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել երկու բարձրակարգ ֆուտբոլիստների անվճար

«Բարսելոնան» պլանավորում է ուժեղացնել կազմը։

TodoFichajes պորտալի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ռադարում են Գերմանիայի հավաքականի երկու բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ պաշտպան Ջոնաթան Տան և կիսապաշտպան Յոզուա Կիմիխը։ «Բլաուգրանան» կարող է փորձել ձեռք բերել այս ֆուտբոլիստներին հաջորդ ամառ:

28-ամյա Տայի և 29-ամյա Կիմիխի գործող պայմանագրերը համապատասխանաբար «Բայերի» և «Բավարիայի» հետ նախատեսված են մինչև 2025 թվականի կեսերը։ Այսպիսով, ակումբը կարող է նրանց անվճար ձեռք բերել որպես ազատ գործակալ։

Հինգ տուրից հետո «Բարսելոնան» միավորների առավելագույն քանակով գլխավորում է Իսպանիայի առաջնությունը։