Էրիկ տեն Հագ. «Մարկուս Ռեշֆորդը մոտ է վերադառնալուն, նա հիանալի ֆուտբոլիստ է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին:

«Կարծում եմ՝ նա միշտ գիտեր, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի, թե որքան կարևոր է ճիշտ ապրելակերպը: Երբ ձեր ապրելակերպը սխալ է, դուք չեք կարող խաղալ: Դուք չեք հասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է, քանի դեռ լավ և կարգապահ կյանք չեք ունեցել Քարինգթոնից հեռու:

Մարկուս Ռեշֆորդը գիտի, թե ինչպես հակահարված տալ, երբ անհաջողություններ են տեղի ունենում, ինչպես բարելավել իր կարիերան, իր խաղը: Նա վերահսկել է իրավիճակը և այժմ վերադարձի ճանապարհին է: Նա շատ լավ սկսեց մրցաշրջանը, այժմ նրան պետք է շարունակել և կատարելագործվել։ Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- ասել է Տեն Հագը:

Մայիսի վերջին հայտնի դարձավ, որ 26-ամյա ֆուտբոլիստը ժամանակավորապես լքել է սոցցանցերը, հուլիսին Ռեշֆորդից խլել էին վարորդական իրավունքը։

Այս մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը մասնակցել է 6 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։