«Բավարիան» հրաժարվել է Ալֆոնսո Դեյվիսին պայմանագիրը երկարաձգելու փորձերից

«Բավարիան» հրաժարվել է պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին պայմանագիրը երկարաձգելու փորձերից, հայտնում է Football Espana-ն։

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մյունխենյան ակումբը փորձեր է արել կապ հաստատել Դեյվիսի ներկայացուցիչների հետ, սակայն դա հաջող չի եղել։ Կանադացին պատրաստ էր կրճատել իր պահանջած աշխատավարձը տարեկան 20 միլիոն եվրոյից մինչև 17 միլիոն եվրո, բայց դրանից հետո համաձայնություններ ձեռք չեն բերվել:

Սպասվում է, որ Դեյվիսը 2025 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մադրիդի «Ռեալին»: