Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ կարոտում է մարզչական աշխատանքը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ կարիերան ավարտելուց 11 տարի անց երբեմն կարոտում է մարզչական աշխատանքը։

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենահաջող մարզիչը (38 տիտղոս) ավարտել է մարզչական կարիերան 2013 թվականին։ 82-ամյա Ֆերգյուսոնը մանկունիանցիներին գլխավորել է 27 տարի։