Էրլինգ Հոլանդը Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում ավելի շատ գոլ է խփել, քան ցանկացած այլ թիմ

Սեպտեմբերի 21-ին և 22-ին կկայանան Պրեմիեր Լիգայի հինգերորդ տուրի հանդիպումները։

Չորս տուրի արդյունքներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»՝ 12 հնարավորից 12 միավորով։ Թիմի հաջողությունը մեծապես պայմանավորված է հարձակվող Էրլինգ Հոլանդի ֆենոմենալ խաղով, ով արդեն 9 գոլ է խփել։

Հատկանշական է, որ Հոլանդը մինչ օրս ավելի շատ գոլ է խփել, քան Պրեմիեր Լիգայի բոլոր թիմերը նոր մեկնարկած առաջնությոնում: Իրականում, բացի «Մանչեսթեր Սիթիից» ոչ մի ակումբ մեկնարկային չորս տուրերում 7 գոլից ավելի չի խփել։