«Վիլյառեալի» բացատրել է, թե ինչու երբեք չի կարող մարզել «Ռեալ», «Բարսելոնա» կամ «Ատլետիկոն»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը կարծում է, որ ինքը երբեք հնարավորություն չի ստանա մարզել Իսպանիայի երեք մեծ ակումբներից որևէ մեկ: Վերջին տասնամյակում մասնագետը լավ է հանդես եկել «Վալենսիայում», «Աթլետիկում» և «Վիլյառեալում»:

«Կարծում եմ, որ բավականաչափ կարողություններ և փորձ ունեմ այս երեք թիմերից որևէ մեկին մարզելու համար: Բայց իրականությունն այն է, որ այս հանգամանքը դժվար իրագործելի է։ Դուք պետք է ճիշտ ժամանակին լինեք ճիշտ տեղում: Եվ ես չգիտեմ, թե արդյոք դա տեղի կունենա: Բայց իմ մասնագիտական ​​կարիերայի այս փուլում և իմ տարիքում դա ինձ նույնպես չի անհանգստացնում։

Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան» երկու ակուբներ են, որոնք փնտրում են ավելի շատ կոչումներ ունեցող մարզիչներ կամ այդ թիմերի նախկին ֆուտբոլիստներ: Իհարկե, այս երկու հանգամանքներից և ոչ մեկը ճիշտ չէ իմ դեպքում։ Իսկ «Ատլետիկոն» ունի Սիմեոնե: Այնտեղ փոփոխություններ չեն եղել 14 տարվա ընթացքում, և, հավանաբար, չեն լինի որևէ փոփոխություն առաջիկա 14 տարում։ Նրա մեծ աշխատանքը արժանի է գովասանքի»,- Մարսելինոյի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։