Պեպ Գվարդիոլա. «Դժվար կլինի «Արսենալին» գոլ խփել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Արսենալի» հետ Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի հանդիպումից ունեցած սպասելիքներով։

«Նրանց ֆուտբոլիստներն ավելի բարձրահասակ են, արագ են անցումային փուլում և շատ ուժեղ պաշտպանությունում: Նրանք անհավանական արագավազ ֆուտբոլիստներ ունեն եզրերում, Գաբրիելն ու Սալիբան անընդհատ կենտրոնացած են Հոլանդի վրա: Այդ իսկ պատճառով նրանց վրա հարձակվելնը դժվար կլինի:

Նրանք ոչ մի արտագնա խաղում չեն պարտվել 2024 թվականին։ Սա մեկ կամ երկու հանդիպում չէ, նրանք կայուն են և գոլեր բաց չեն թողնում։

Ես անհամբեր սպասում եմ դրան, քանի որ յուրաքանչյուր խաղ հնարավորություն է ավելի լավ խաղալու և ավելի լավ հանդես գալու, քան նախորդ հանդիպումը: Երբ մրցակիցներդ ավելի լավ են խաղում, դու միշտ հնարավորություն ունես բարելավելու քո խաղը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: