Միխայիլ Մուդրիկը մոտ ժամանակներս չի լքի «Չելսին»

Ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկը մոտ ժամանակներս չի լքի «Չելսին»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանում ազատվել ֆուտբոլիստից։

Ռոմանոն հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ ոչ մի ակումբի հետ բանակցություններ չեն ընթանում, իսկ Մուդրիկը չի պատրաստվում հեռանալ ու մտադիր է ապացուցել, որ կարող է խաղալ։

Ակումբը նաև հույս ունի, որ Մուդրիկը մոտ ապագայում լավ մարզավիճակ ձեռք կբերի։

Մուդրիկը «Շախտյորից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին 70 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում ուկրաինացին մասնակցել է լոնդոնցիների 4 հանդիպման ու դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 225 րոպե։