Կրիշտիանու Ռոնալդուի գոլն օգնեց «Ալ-Նասրին» հաղթանակի հասնել 🎥

«Ալ-Նասրը» տարավ իր երկրորդ հաղթանակը այս մրցաշրջանում։ Ռիադի ակումբը հաղթեց «Ալ-Իթթիֆակին» 3։0 հաշվով: Այս խաղն առաջինն էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար «Ալ-Նասրի» մարզչական ղեկին։

Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ խաղակեսի սկզբում Սալեմ Ալ-Նաջդին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 71-րդ րոպեին Անդերսոն Թալիսկան ձեւակերպեց վերջնական արդյունքը:

«Ալ-Նասրը» վաստակեց 8 միավոր եւ բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Ալ-Իթթիֆակը» ունի 9 միավոր և 3-րդ հորիզոնականում է: