«Բարսելոնան» որոշում է կայացրել Պեդրիի ապագայի վերաբերյալ

Գործակալ Հեկտոր Պերիսը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի շահերը, հանդիպում է անցկացրել «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուի հետ, որտեղ քննարկվել է 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հանդիպումն արդյունավետ է եղել, և երկուստեք ցանկություն է հայտնվել հետագա համագործակցության համար։ Սակայն այս պահին կատալոնական ակումբը չի կարող կոնկրետ առաջարկ անել Պեդրիին իր տնտեսական վիճակի պատճառով։

Այս մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։