«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ծրագրում է ձեռք բերել ֆրանսիական «Նանտը»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի հայրը՝ Մայքլը, ով կառավարում է իր որդու շահերը, մեծ հետաքրքրություն ունի ֆրանսիական թիմը ձեռք բերելու հարցում։
Հաղորդվում է, որ գործարքը գնահատվում է 100 միլիոն եվրո՝ տարբեր բոնուսներով՝ մինչև 40 միլիոն եվրո։
Այս պահին «Նանտը» հերքում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ գործարքի վերաբերյալ որևէ բանակցություն։ Եթե գործարքը կայանա, դա ընտանիքի առաջին սպորտային գնումը չի լինի։