Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Էնդրիկի մասին։
«Էնդրիկը համեստ տղա է, քիչ է խոսում։ Նա պարզապես շատ է աշխատում: Հաջորդ խաղերից մեկում նա խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել 16 տարեկանում, պայմանագիրը նախատեսված է վեց տարով։