«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու է որոշել փոխարինել Լամին Յամալին «Մոնակոյի» դեմ խաղում։
«Յամալը արեց այն ամենը, ինչ կարող էր անել, հանդիպումը նրա համար հեշտ չէր։ Մենք փոխարինեցինք նրան՝ նկատի ունենալով կիրակնօրյա խաղը»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը «Բարսելոնան» Լա Լիգայի արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ։