Կառլո Անչելոտտի․ «Ֆուտբոլիստները պատրաստ են կրճատել աշխատավարձերը՝ հանդիպումների քանակը նվազեցնելու համար»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ֆուտբոլիստների ծանրաբեռնված օրացույցի խնդրի մասին։

«Ֆուտբոլի մասին արժե մտածել, քանի որ շատ վնասվածքներից խուսափելու համար պետք է ավելի քիչ հանդիպումներ անցկացնել: Եթե ​​ֆուտբոլիստները քիչ հանդիպումներ անցկացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել նրանց աշխատավարձերը, ապա նրանք դեմ չեն լինի կրճատմանը։

Մարզիչների և ֆուտբոլիստների բողոքները չեն փոխի այս մրցաշրջանի խաղացանկը: Սա պետք է վերլուծենք։ Ֆուտբոլիստները մտածում են ապագայում փոփոխությունների մասին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոստովանել էր, որ ֆուտբոլիստները կարող են գործադուլ սկսել գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։