Էնցո Մարեսկա. «Ինձ համար օրացույցի ընդլայնումը միանգամայն սխալ է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է խաղերի զբաղվածության պատճառով ֆուտբոլիստներին հնարավոր բոյկոտի մասին։

«Ինձ համար օրացույցի ընդլայնումը միանգամայն սխալ է՝ հաշվի առնելով այն խաղերի քանակը, որոնք մենք արդեն ունենք: Բայց այստեղ միայն ֆուտբոլիստները կարող են ինչ-որ բան անել, իսկ մենք կարող ենք միայն օգնել նրանց։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում որոշ ֆուտբոլիստներ փորձել են բացատրել, թե ինչ են մտածում։ Իմ կարծիքով սա լավ մեկնարկային կետ է։ Որոշ ֆուտբոլիստներ նույնիսկ հայտնել են գործադուլ անելու պատրաստակամության մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարեսկան։

Հիշեցնենք, որ հաջորդ ամռանը նախատեսվում է անցկացնել աշխարհի ակումբային առաջնություն՝ 32 թիմերով։