Հայտնի է՝ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում 21-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ «Ֆեյենորդի» դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4։0 հաշվով։

Մրցանակի համար պայքարում Վիրցը առաջ է անցել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնից, ով պոկերի հեղինակ է դարձել Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում։