«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի «Արսենալի» հետ խաղից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի մարզավիճակի մասին։
Չորեքշաբթի օրը 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի «Ինտերի» հետ խաղում (0։0)։
«Կևինն այսօր իրեն շատ ավելի լավ է զգում, բայց դեռ լիովին չի ապաքինվել։ Վաղը դեռ մարզումներ ենք ունենալու, հետո կտեսնենք։ Կարո՞ղ է նա մասնակցել «Արսենալի» դեմ հանդիպմանը։ Երևի»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: