Միխայիլ Մուդրիկը հստակ որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը ցանկանում է հեռանալ թիմից։

Ինչպես հայտնում է Daily Express-ը, ուկրաինացի ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել մեկ այլ թիմ, որտեղ պարբերաբար խաղաժամանակ կստանա։

Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ են հայտնվել նաև «Չելսիի»՝ ձմեռային տրանսֆերային պատուհանում Մուդրիկից բաժանվելու ցանկության մասին։

2023 թվականի հունվարին լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 70 միլիոն եվրո։ Եվս 30 միլիոն եվրո ներառված է «Շախտյորի» հետ գործարքում՝ որպես բոնուս։