Պեպ Գվարդիոլա. «Շատ ուրախ եմ նրա վերադարձի համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի վերադարձի մասին։

«Նա խաղաց 45 րոպե միջին շաբաթվա ընթացքում և լավագույն ֆուտբոլիստն էր նախորդ մրցաշրջանում, իսկ հիմա նա պայքարում է վերադառնալու համար:

Ֆոդենը լավագույններից մեկն է աշխարհում: Կարող եք պատկերացնել, թե որքան ուրախ եմ նրա վերադարձի համար»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: