Մադրիդի «Ռեալը» ցանկանում է 2025 թվականի ամռանը գնել «Արսենալի» 23-ամյա կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Աղբյուրի համաձայն, մադրիդյան ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, սակայն հասկանում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելը դժվար կլինի:
Այս մրցաշրջանում Սալիբան բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։