Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու է «Մոնակոյի» հետ հանդիպման վերջում փոխարինել Լամին Յամալին ու Պաու Կուբարսիին

«Բարսելոնայի» գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը լրագրողների հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչու է Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում «Մոնակոյի» դեմ հանդիպման ավարտին որոշել փոխարինել կատալոնական ակումբի երիտասարդներ Լամին Յամալին և Պաու Կուբարսիին։

Ֆլիկը Diario Sport-ին ասել է, որ «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ այս խաղում տվել են իրենց ուժերի նույնիսկ 100 տոկոսից ավելին։

«Մենք որոշեցինք փոխարինել Յամալին և Կուբարսիին, որպեսզի հանգստի հնարավորություն տանք նրանց «Վիլյառեալի» հետ խաղից առաջ»,- ավելացրել է գերմանացի մասնագետը։