Մատեո Ռետեգին՝ Դավիդ Ռայայի սեյվի մասին․ «Չտեսա, որ նա այդքան արագ ոտքի կանգնեց»

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին չի կարողացել 11-մետրանոցից գրավել «Արսենալի» դարպասապահ Դավիդ Ռայայի դարպասը։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ 51-րդ րոպեին դաշտի տերերը հիանալի հնարավորություն ունեին բացելու հաշիվը, սակայն Մատեո Ռետեգին վրիպեց 11-մետրանոցից, իսկ մեկ վայրկյան անց չկարողացավ դիպուկ հարվածել անդրադարձից հետո։ Ռայան արագ կողմնորոշվեց և արձագանքեց երկրորդ հարվածին։

«Այս դրվագում ես սխալվեցի, բայց սխալները թույլ են տալիս աճել: Ամբողջ թիմը քաջալերում էր ինձ։ Մենք շատ էինք ցանկանում գոհացնել երկրպագուներին հաղթանակով։

Ռայան հիանալի սեյվ արեց, բայց հարվածի պահին ​​ես նույնիսկ չտեսա, որ նա այդքան արագ վեր կացավ: Ես կենտրոնացած էի գնդակի վրա և չէի հետևում դարպասապահին։ Դա ամոթ է»,- ասել է Ռետեգին Sky Sport-ին տված հարցազրույցում: