«Ռեալի» երկու աստղ Էրլինգ Հոլանդի պատճառով կարող են հեռանալ ակումբից

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Այս առումով «արքայական» ակումբը ստիպված կլինի վաճառել հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մեկին, որպեսզի հարձակման մեջ գերհագեցվածություն չլինի։

Ըստ Todofichajes-ի՝ Մադրիդը կարող է բաժանվել Վինիսիուս Ժունիորից կամ Ռոդրիգոյից: Առաջինը տարբերակներ ունի Սաուդյան Արաբիայում, և նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»: Ռոդրիգոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի ձեռք բերել Հոլանդին։