Ուկրաինայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։
Ըստ իսպանացի լրագրողների՝ ուկրաինացի վինգերը տարբերակ ունի խաղալու Լա Լիգայում։ 23-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: «Բլաուգրանան» դիտարկում է Մուդրիկին որպես Ռաֆինյայի այլընտրանք, եթե բրազիլացին հեռանա թիմից:
Միխայիլի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Ուկրաինացու պայմանագիրը «ազնվականների» հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի վերջը։