Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի նոր ձևաչափը թիմերին կստիպի խաղալ ավելի հաճախ հաղթելու համար։
Համաձայն նոր կանոնակարգի՝ ընդհանուր փուլի 8 լավագույն թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը միմյանց միջև կպայքարեն 1/8 եզրափակչի մնացած տեղերի համար։
«Այս ձևաչափը մեզ ստիպում է հաղթել։ Նախկինում բավական կլիներ բազմիցս ոչ-ոքի անել, իսկ հիմա պետք է հաղթել։
Նոր ֆորմատը մեզանից պահանջում է դուրս գալ և հաղթել։ Եթե մենք չկարողանանք, ապա պետք է գոնե ինչ-որ բան ստանանք, բայց նրանք, ովքեր ավելի շատ կհաղթեն, կհայտնվեն լավագույն ութնյակում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։