Կրիշտիանու Ռոնալդու. «Ջուդ Բելինգհեմն անհավանական ներուժ ունի»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է «Ռեալի» ներկայիս կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին իր կարծիքով։

«Ջուդը անհավանական ներուժ ունի: Նա մեծ տաղանդ է: Նա եկել է լավ միջավայր ունեցող ակումբ և աճում է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Կամավինգան, Ռոդրիգոն, Վինիսիուսը… Մադրիդի «Ռեալը» թիմ է, որը կօգնի նրան դառնալ բարձրակարգ ֆուտբոլիստ։ Ես հավատում եմ, որ Բելինգհեմը կլինի իր սերնդի լավագույններից մեկը»,- ​​ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում։

21-ամյա անգլիացին համարվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։