Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ինչը կկարոտի կարիերայի ավարտից հետո

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացատրել է, թե ինչ է բաց թողնելու կարիերան ավարտից հետո։

«Կարծում եմ՝ կկարոտեմ ադրենալինը գոլ խփելուց հետո։ Ես ունեմ իմ շրջապատում ճիշտ մարդիկ, ունեմ լավ բիզնես, լավ եկամուտ, բայց ֆուտբոլային ադրենալին այլեւս չի լինի։

Այդ պատճառով ես ֆուտբոլում մի փոքր առաջ գնացի, քան շատերը: Կլինեմ 40 տարեկան, կտամ ամեն ինչ, 40, 41, 42՝ ոչ մի տարբերություն:

25 տարի է, ինչ մարմինս տալիս եմ ֆուտբոլին ու չեմ կարող ավելին տալ, քանի որ տարիքս դա թույլ չի տալիս։ Դրա համար ես այդքան լավ եմ հոգում իմ մասին և շարունակում եմ աշխատել: Ես հասկանում եմ, որ կարող եմ մի լավ բան անել եւս երկու-երեք տարի։

Գնալուց հետո, հավանաբար, մի քիչ շփոթված կլինեմ։ Բայց դուք կարծում եք, որ ես լաց կլինե՞մ: Միգուցե մի փոքր, քանի որ ես ավելի զգայուն եմ, բայց ես մտահոգվելու այլ բաներ ունեմ: Առջևում ունեմ բիզնեսի նոր մտքեր, և դա հետաքրքիր է: Սա նույնպես մարտահրավեր կլինի»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում: