Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Մենք պարտվեցինք այս խաղում, բայց կշարունակենք պայքարել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր առաջին պարտությունը կատալոնական ակումբի գլխավորությամբ։

Սեպտեմբերի 19-ին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում պարտվեց «Մոնակոյին» (1:2):

«Հանդիպումն ամբողջությամբ փոխվեց կարմիր քարտից հետո։ Մենք անընդհատ փորձում էինք, պաշտպանվում, որոշ սխալներ թույլ տվեցինք, բայց փորձում էինք գոլ խփել: Մենք ունեինք մեր պահերը, բայց մրցակիցն արժանիորեն հաղթեց։

Մենք պարտվեցինք։ Ֆուտբոլիստներին ասացի, որ նրանք պետք է վերադառնան ավելի ուժեղ, որպեսզի վերականգնվեն կիրակի օրը կայանալիք Վիլյառեալի դեմ խաղին: Պետք է ամեն ինչ տանք և պայքարենք։ Մենք պարտվեցինք այս խաղում, բայց կշարունակենք պայքարել։

«Մոնակոն» շատ լավ խաղաց։ Սա բնական է, այնտեղ շատ արագ ֆուտբոլիստներ կան։ Մենք փորձեցինք հաջող պաշտպանվել, բայց հաշիվը դարձավ 1:2, և «Մոնակոն» արժանի էր դրան»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։