Խաբի Ալոնսո. ««Բայերը» հաջորդ հանդիպումներում պետք է չթուլացնի տեմպը»

«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0)։

«Այսօր թիմը շատ լավ խաղաց: Մենք հասուն ֆուտբոլ խաղացինք, թեև մթնոլորտը ծանր էր։ Տղաները մեծ աշխատանք կատարեցին։

Չեմպիոնների Լիգայում միշտ պետք է գոլ խփել, բայց նաև պետք է լավ պաշտպանվել: Այսօր մենք դա էլ արեցինք։ Այժմ մենք պետք է չթուլացնենք տեմպերը հաջորդ հանդիպումներում»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։