Միկել Արտետա. «Դավիդ Ռայայի սեյվը լավագույնն էր, որ տեսել եմ իմ կյանքում»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրում «Ատալանտայի» հետ ոչ-ոքին (0:0)։

«Եթե չես կարողանում հաղթել, պետք է մեկ միավոր վաստակել։ Մենք լավ սկսեցինք, հետո կորցրինք վերահսկողությունը և շատ անհետևողական էինք:

Խաղը բաց էր, բայց պաշտպանությունում խնդիրներ չունեինք, բացի 11-մետրանոցներից։ Դավիդ Ռայայի սեյվը լավագույնն էր, որ տեսել եմ իմ կյանքում»,- ​​Արտետայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։